Մոսկվայում շարունակվող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը գրանցել է հերթական ոչ-ոքին:
Արոնյանը սպիտակներով մրցակցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիան տևել է շուրջ 7 ժամ և ավարտվել 83-րդ քայլում:
Այսպիսով, 5-րդ անընդմեջ ոչ-ոքիից հետո Արոնյանն իր ակտիվում է գրանցել է 2.5 միավոր և բաժանում է 5-7-րդ տեղերը: