Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Քյոլն»-ի հետ խաղում թիմի կիսապաշտպան Արյեն Ռոբենի ստացած վնասվածքի մասին:
«Ռոբենի հետ ամեն ինչ կարգին է: Նա չկարողացավ հանդիպումը շարունակել ցավերի պատճառով, սակայ նրա մոտ որևէ լուրջ վնասվածք չկա», – ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Քյոլն» հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: