Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց

Շախմատի «Երևան օփեն» միջազգային մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստներ

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանի և Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլիի հետ միասին Հայաստանի շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել ս.թ. հոկտեմբերի 1-ից 10-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարի՝ «Երևան օփեն»-ի մեկնարկին: Միջազգային մրցաշարի մեկնարկի առիթով ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել մրցաշարի մասնակիցներին՝ նկատելով, որ քաղաքամայր Երևանի համար իսկապես պատվաբեր և սպասված է միջազգային նման մրցաշարի անցկացումը:

«Երևանում բազմաթիվ են միջազգային փառատոներն ու կրթական օլիմպիադաները, մրցույթներն ու առաջնությունները: Սակայն շախմատի այսքան պատվաբեր և սպասված միջազգային մրցաշարերն ու առաջնություններն իրենց ուրույն տեղն ունեն: Ձեզանից շատերն են Երևանում մասնակցել մրցաշարերի և հիշում են Երևանում կայացած աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին նվիրված Եվրոպայի շախմատի անհատական 15-րդ առաջնությունը: Այսօր էլ Երևանը սիրով հյուրընկալել է ձեզ՝ Երևանի շախմատի միջազգային բաց առաջնության մասնակիցներիդ, մաղթելով հաջողություններ և բացառիկ արդյունքներ: Շախմատը մեզանում խիստ մասսայականացված է: Ինչպես գիտեք այն առանձին առարկա է նաև մեր դպրոցներում, և շատ ու շատ երկրների համար մեր փորձը դարձել է օրինակելի: Բազմաթիվ են շախմատի մասնագիտացված դպրոցները, ուստի նաև հաճելիորեն առատ են ամենատարբեր տարիքային խմբերի առաջնություններն ու միջազգային խաղերը: Սիրելի մասնակիցներ, բարով եք եկել Երևան: Խաղերից զատ, վայելեք նաև արևային ու ջերմ մեր քաղաքը: Վստահ եմ, որ առաջին անգամ Երևանում գտնվողները, կրկին գալու են այստեղ` արդեն որպես բարեկամ: Եվ համոզված եղեք, որ մեր քաղաքը միշտ պատրաստ է ընդունելու բարեկամներին»,- ընդգծել է քաղաքապետն ու «Երևան օփեն» միջազգային առաջին մրցաշարը հայտարարել բացված:
Հարկ է նշել, որ մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում