Հոկտեմբերի 1-ից համաշխարհային համացանցը կղեկավարեն մասնագետներին լավ ծանոթ մասնավոր կազմակերպությունները, որոնք այսուհետև իրենց գործողությունները չեն համաձայնեցնի ԱՄՆ-ի կառավարության հետ: Այդ մասին հայտնում է Vedomosti-ն:
Այդպիսի փոփոխությունները բխում են նրանց, որ այսօր լրացել է Դոմենային անունների և IP հասցեների վարչության կորպորացիայի (ICANN) պայմանագրի ժամկետը ԱՄՆ առևտրի նախարարության և տեղեկատվության ազգային վարչակազմի (NTIA) հետ, ասված է ICANN-ի և NTIA-ի պաշտոնական հաղորդագրությունում:
Դա նշանակում է, որ համացանցի աշխատանքի օգտագործման տեխնիկական IANA ֆունկցիան կվերահսկի միջազգային հանրությունը, այլ ոչ թե ԱՄՆ իշխանությունները: Սա պատմական պահ է, երբ համացանցի ղեկավարումը անցնում է մասնավոր կազմակերպություններին, ասված է ICANN-ի հաղորդագրության մեջ: