Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները համարում են, որ կա մարդկանց այնպիսի խումբ, որոնք հավատարիմ են ճիշտ սնվելուն, զբաղվում են սպորտով, չեն տառապում ինչ-որ լուրջ հիվանդությամբ, սակայն միևնույնն է, մյուսներից ավելի արագ են ծերանում, հայտնում է gogetnews.info-ն:
Այդպիսի եզրակացություն անելուց առաջ ամերիկացի գիտնականները անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել են ավելի քան 13 հազար ամերիկացիներ և եվրոպացիներ:
Գիտնականները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքները, որպեսզի պարզեն, թե ինչու առողջ ապրելակերպով ապրող որոշ մարդիկ մահանում են ավելի վաղ, քան նրանք, ովքեր ունեն վնասակար սովորույթներ և չեն հետևում սննդակարգին: