Փարիզի կենտրոնում գտնվող Մոնպարնաս կայարանի շրջանում կանխամտածված հրդեհման հետևանքով այրվել է ավելի քան 50 մոտոցիկլետ, հայտնում է Le Parisien պարբերականը:
Պարբերականի տեղեկատվությամբ՝ վաղ առավոտյան անհայտ հանցագործն այրել է ժամանակակից հյուրանոցի մոտ կայանված մոտոցիկլետները և ավտոմեքենան: Արդյունքում կրակը ոչնչացրել է 56 մոտոցիկլետ:
Փարիզի ոստիկանությունը կատարում է հետաքննություն: