Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ևս 13 ամսով երկարացրել է Իրաքում և Սիրիայում երկրի զինված ուժերի օգտագործման թույլտվությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Մանդատի երկարացման հարցը քննարկվել է շաբաթ օրը` խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստում: