Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Հալ Սիթի»-ի հետ հանդիպման մասին:
«Մենք կարևոր հաղթանակ տոնեցինք: 2 պարտություններից հետո շատ կարևոր էր թիմի վստահությունը վերականգնելը:
Մենք մեծ աշխատանք ենք տանում թիմում և որոշ ժամանակ անց անպայման կտեսնենք դրա արդյունքը», – ասել է Կոնտեն: