Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատություններով հարձակվել է գեղեցկության նախկին թագուհի Ալիսիա Մաչադոյի վրա այն բանի համար, որ վերջինս նրա մի քանի արտահայտությունները համարել է կնատյաց և դրանք անվանել է «զզվելի», հայտնում է BBC-ն:
Թվիթներում Թրամփը ամերիկացիներին կոչ է արել քննարկել Մաչադոյի անձնական պատմությունը և նրա «սեքս-տեսաժապավենը»: Նա նաև ակնարկել է, որ իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնը օգնել է Վենեսուելայում ծնված Մաչադոյին Ամերիկայի քաղաքացիություն ձեռք բերել:
Դրան որպես պատասխան Քլինթոնն իր Twitter-ում գրել է. «Դա արդեն հիմարություն է, նույնիսկ Թրամփի համար»:
Այս շաբաթ հանդես գալով նախագահական դեբատների առաջին փուլում, Հիլար Քլինթոնը առաջինն է հիշել Մաչադոյի մասին որպես այն բանի օրինակ, թե Թրամփն ինչպես է վերաբերվում կանանց: