Նվազագույնը 13 զբոսաշրջիկ, այդ թվում՝ արտասահմանցիներ, անհետ կորել են Ինդոնեզիայում Բարուջարի հրաբխի ժայթքումից հետո, հայտնում է Xinhua գործակալությունը:
«Շատ զբոսաշրջիկներ տարհանվել են: 13 մարդ դեռևս չի վերադարձել»,- հայտնել է փրկարար ծառայության ղեկավար Ագունգ Պրամուջան:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում Բարուջարի հրաբխի ժայթքումը սկսվել է երեքշաբթի երեկոյան: Արդյունքում 1․1 հազար մարդ տարհանվել է: 2 կմ բարձրությամբ մոխրի ժայթքումը պատճառ է դարձել այդ շրջանում ավիաչվերթների չեղարկմանը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: