BBC-ի փոխանցմամբ` Սիրիայի Հալեպ քաղաքում, ապստամբների կողմից վերահսկվող տարածքի խոշորագույն հիվանդանոցի վրա ընկել է նվազագույնը երկու «տակառային ռումբ»: Այդ մասին հայտնել են Սիրիա-ամերիկյան բժշկական միությունը, որոնք օգնել են հիվանդանոցին:
«Երկու «տակառային ռումբ» է ընկել M10 հիվանդանոցի վրա: Մենք նաև հաղորդագրություն ենք ստացել կասետային ռումբի մասին»,- պատմել է բժշկական միության ներկայացուցիչը:
Ֆրանսիայի արտգործնախարարը դատապարտել է հիվանդանոցի վրա հարձակումը` այն անվանելով ռազմական հանցագործություն:
Ապստամբները պնդում են, որ հիվանդանոցը ռմբակոծել է կառավարական կամ ռուսական ավիացիան:
Սիրիայի բանակի հրամանտարությունը և Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն ռմբակոծում քաղաքացիական օբյեկտները: