Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի վրա դուրս բերելու մտադրության մասին, քան 2015 թվականի նոյեմբերին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպի հետ կապված ճգնաժամից առաջ էր, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք կնորմալացնենք հարաբերությունները մեր հարևանների հետ: Ռուսաստանի հետ մենք բանակցում ենք տարբեր թեմաներով. դա գյուղատնտեսությունն է, էներգետիկան, էկոնոմիկան, տուրիզմը: Մենք նպատակ ունենք մեր ցուցանիշները վերադարձնել նախկին մակարդակին, և նույնիսկ դրանք բարձրացնել»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման արարողությանը Անկարայում: