Միլանի «Ինտեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է ստանձնել Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Սեմ Էլարդայսի հեռացումից հետո փորձում է նոր գլխավոր մարզիչ փնտրել և գլխավոր թեկնածուների ցանկում քննարկում է նաև Ռոբերտո Մանչինիի անունը:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը հեռացավ հավաքականից կոռուպցիոն սկանդալի պատճառով: