Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուն մեծ աշխատանք է կատարում թիմում, սակայն «Ռեալ»-ը միշտ ավելին է պահանջելու նրանից: Ռոնալդուն պետք է ամեն նոր օր ավելի լավ ֆուտբոլ ցուցադրի:
Ինչ վերաբերվում Իսկոյին, ապա ես գոհ եմ նրա խաղից: «Ռեալ»-ը մեծ հույսեր է կապում նրա հետ», – ասել է Զիդանը: