Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Մատեո Դարմիանն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:
Դարմիանի ծառայություններով հետաքրքրվում է Միլանի «Ինտեր»-ը, որը սկզբում կարող է վարձակալել, այնուհետև՝ ամբողջովին ձեռք բերել Դարմիանի տրանսֆերային իրավունքները:
Հիշեցնենք, որ Դարմիանի գործող պայմանագրի ժամկետը «Յունայթեդ»-ի հետ լրանում է 2019 թվականին: