Թուրքական «Գալաթասարայ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը խոսել է իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ես գործող պայմանագիր ունեմ «Գալաթասարայ»-ի հետ, որի ժամկետը լրանում է 2019 թվականին, սակայն չեմ բացառում, որ արդեն գալիք տարի կարող եմ հեռանալ Թուրքիայից:
Կցանկանայի կարիերաս ավարտել այն ակումբում, որտեղ սկսել եմ պրոֆեսիոնալ ելույթներս՝ «Այաքս»-ում», – ասել է Սնեյդերը: