Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Պակիստանի ռազմածովային ուժերը Արաբական ծովում անցկացնում են համատեղ զորավարժություններ։
Երկկողմ զորավարժությունները սկսվել են Պակիստանի տարածքային ջրերում՝ Կարաչի նավահանգստի մոտ, ինչը տեղի է ունեցել երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարությունների համաձայնեցումից հետո։
Զորավարժությունների ժամանակ անցկացվել են որոնողա-փրկարարական վարժանքներ, կիրառվել են տարբեր սցենարներ։ Իրանական կողմից զորավարժություններին մասնակցել են 1 ռազմական աջակցության նավ, 2 հրթիռակիր նավ և 1 ապահովման նավ։