Կատալոնական «Բարսելոնա»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ժերեմի Մաթյեն խոսել է ազգային հավաքականից հեռանալու որոշում կայացնելու մասին:
«Ես երկար եմ մտածել այդ մասին: Որոշեցի, որ ճիշտ ժամանակն է հավաքականից հեռանալու համար: Բավարար մոտիվացիա չունեմ Ֆրանսիայի հավաքականում ելույթներն շարունակելու համար», – ասել է Մաթյեն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային ընտրանուց հեռանալու մասին Ժերեմի Մաթյեն հայտարարել էր այսօր: