Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Պեպեն կարող է մարզական կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում:
Նշվում է, որ «Միլան»-ի ղեկավարությունը պատրաստ է պայմանագիր առաջարկել Պեպեին, եթե վերջինս որոշում կայացնի հեռանալ «Ռեալ»-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեպեն մտադիր է հեռանալ «Ռեալ»-ից, քանզի «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել 33-ամյա պաշտպանին: