Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին շնորհավորական նամակ է հղել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին՝ կապված այդ երկրի ստեղծման հերթական տարեդարձի հետ։
Իր նամակում Ռուհանին կողմ է արտահայտվել երկու երկրների փոխհարաբերությունների էլ ավելի զարգացմանը։
Ռուհանին հիշատակել է այս տարի Սի Ցզինպինի կողմից Թեհրան այցելելը և ընդգծել, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն, և իրենք ցանկանում են երկկողմ հարաբերությունների զարգացում։
Ռուհանին խաղաղություն է մաղթել Չինաստանի նախագահին ու ժողովրդին։