«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովեստի խոսքեր է հասցեագրել «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային` բարձր գնահատելով նրա տաղանդը:
«Գվարդիոլան փոփոխությունների խորհրդանիշ է, ով համատեղել է ռոմանտիկ ֆուտբոլն ու նորագույն տեխնոլոգիները: Կարծում եմ` Գվարդիոլան ֆուտբոլի նոր դարաշրջանի խորհրդանիշն է:
Սակայն մենք կարող ենք հավասարազոր խաղ ցուցադրել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը: Եթե դու համարձակ ես քո բնույթով, ապա նույն կերպ քեզ կդրսևորես խաղադաշտում: Միշտ պետք է համարձակ լինել»,- Sky Sports-ը մեջբերում է Պոչետինոյի խոսքերը: