«Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն նշել է, որ չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը:
«Ես և «Ատլետիկո»-ն չենք ցանկանում հրաժեշտ տալ միմյանց: Այնպես որ, չեմ պատրաստվում փոխել ակումբային գրանցումս:
Ինչ վերաբերում է «Բավարիա»-ի դեմ խաղին, ապա հանդես եկավ «Ատլետիկո»-ն, որը պատրաստ է պայքարելու: Կարևոր չէ, թե որ տեղը կզբաղեցնենք խմբում:
Սակայն, իհարկե, ցանկանում ենք լինել առաջինը»,- Marca-ն մեջբերում է Կոկեի խոսքերը: