Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ն ԼՂ հարցում ցանկանում է հասնել խաղաղության բազմակողմ համաձայնագրի։
Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրին կարելի է հասնել մարդկանց միջև շփումների հաստատման ճանապարհով։