Շոտլանդացի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում հանդես եկող Մայք Թոուելը Դեյլ Էվանսի հետ մենամարտում ստացած վնասվածքներից մահացել է:
Daily Mail-ի փոխանցմամբ` մենամարտը կայացել է Գլազգոյում: Մարզիկը հինգերորդ ռաունդում նոկաուտի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց:
26-ամյա բռնցքամարտիկը ստացած ծանր վնասվածքներից մահացել է հոկտեմբերի 1-ին:
Հավելենք, որ Մայք Թոուելը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 11 հաղթանակ, մեկ մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի: