Կալիֆոռնիայի Էլ Կախոն քաղաքում այսօր կանցկացվի երթ՝ ի հիշատակ ոստիկանության կողմից սպանված սևամորթ տղամարդու: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան ոստիկանները, որոնց տղամարդու կասկածելի պահվածքի պատճառով կանչել էին Էլ Կախոն քաղաքի առևտրի կենտրոն, կրակել էին սևամորթ տղամարդու: Արդյունքում նա մահացել էր հիվանդանոցում: Ոստիկանության աշխատակիցները նրա մոտ զենք չէին հայտնաբերել: USA Today-ի վկայությամբ` նրա ձեռքի էլեկտրոնային սիգարետը ոստիկանները շփոթել էին զենքի հետ: