Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում։
Պատարագին ներկա են եղել Վրաստանի նախագահն ու առաջին տիկինը, օրենսդիր ու գործադիր իշխանությունների, դիվանագիտական կորպուսի ու կրոնական տարբեր դավանանքների ներկայացուցիչներ։
Վրացական հեռուստաալիքները, ինչպես նաև միջազգային ԶԼՄ-ները Հռոմի պապի ելույթը հեռարձակել են ուղիղ եթերով։
Իր վրացական այցի առաջին օրը Ֆրանցիսկոսն այցելել է կաթոլիկ եկեղեցի, իսկ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կայցելի Մցխեթում գտնվող Սվետիցխովելիի եկեղեցի։