Թուրքական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը քննելու է Թուրքիայի կառավարության այն որոշումները, որոնք ընդունվել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։
Այդ որոշումներն ընդունվել են հեղաշրջման փորձից հետո 3 ամսով Թուրքիայում ներդրված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։ Վենետիկյան հանձնաժողովը պատրաստելու է համապատասխան զեկույց։
Ակնկալվում է, որ այդ զեկույցը կհրապարակվի տարեվերջից ոչ շուտ։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 10-14-ը, Ստրասբուրգում քննարկվելու են Թուրքիայի վերջին զարգացումները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 12-ին կպատասխանի եվրոպացի պատգամավորներին հուզող հարցերին։