ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորմանը պետք է հասնել ոչ թե ռազմական միջոցներով, այլ քաղաքական մեթոդներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կարծում եմ, որ պետքարտուղար Քերին փորձում է դա անել՝ չնայած դեռ անհաջող, սակայն շատ հասկանալի Սիրիայի ժողովրդի տեսանկյունից, այն է՝ վերջ դնել քաղաքացիական պատերազմին: Դրան չի կարելի է հասնել ռազմական միջոցներով, դրան անհրաժեշտ է հասնել քաղաքական մեթոդներով, և դա մեր մոտեցումն է»,- ասել է Քարթերը Հավայան կղզիներում ԱՍԵԱՆ-ի երկրների նախարարական ֆորումի մամլո ասուլիսում:
Նա խոստովանել է, որ Քերիի ջանքերը առայժմ հաջողության չեն հասել, սակայն դա այն է, ինչի վրա նա աշխատում է: Ընդ որում, նա կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցուցաբերում անհրաժեշտ ճնշում Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի իրավիճակը կարգավորվի քաղաքական ճանապարհով: