«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայց է ներկայացրել ընդդեմ Բրազիլիայի կառավարության:
Ենթադրվում է, որ ֆուտբոլիստը դատարան է դիմել` հարկային հանցագործությունների մասին գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառով, որի հիման վրա հարձակվողին ու նրա ընտանիքին մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին հայտնում է AP-ը:
Դատավոր Էդուարդո Սանտոս դա Ռոշա Պենտեադոն Նեյմարի հայցը ստացել է մայիսի 17-ին:
Հիշեցնենք, որ մարտին Նեյմարը մեղավոր է ճանաչվել 2012-2014-ը 50 միլիոն դոլար հարկից խուսափելու մեջ: Բրազիլացին մեղադրվում է նաև 2011-2013-ը 16 միլիոն դոլար հարկ չվճարելու մեջ: