Georgia Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն «Սևծովյան տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում:
«Այսօր մենք փորձագետների հետ քննարկել ենք ՆԱՏՕ-ի ու նրա դաշնակիցների, ինչպես նաև, բնականաբար, Վրաստանի համար Սև ծովի տարածաշրջանի կարևորությունը՝ որպես տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անվտանգության ճարտարապետության մաս։
Մենք հնարավորություն ունենք այդ գործընթացում քննարկել Վրաստանի հնարավորությունները, թե ինչ ներդրում կարող է ունենալ այդ երկիրը։ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը մնում է ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում, տարածաշրջանը հատկապես կարևոր է Եվրոպայի համար, եվրաատլանտյան հասարակության համար։
Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը կարևոր հարց է Վրաստանի ապագայի համար»,- հայտարարել է նա։