Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբում 20 տարվա աշխատանքի ընթացքում 687 մլն ֆունտ է ծախսել նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ գնելու համար:
Դա ավելի քիչ է, քան այդ տարիների ընթացքում ծախսել են «զինագործներ»-ի հիմնական մրցակցիները: Այդ մասին հայտնում է ВВС-ն:
Լոնդոնի «Չելսի»-ին, օրինակ, 20 տարվա ընթացքում 1.396 մլրդ ֆունտ է ծախսել տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար, «Մանչեսթեր Սիթի»-ն` 1.266 մլրդ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` 1.144 մլրդ, «Լիվերպուլ»-ը` 1.022 մլրդ:
Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 1-ին Վենգերը նշում է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու 20-րդ տարեդարձը: