Ճապոնական Կիոտո քաղաքից դիզայները կիմոնո է կարել շոկոլադի բույրով նյութից՝ հայտնում է Kyodo գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Նոբուակի Տոմիտան այս ամիս իր աշխատանքը կներկայացնի Թուրինում՝ Ճապոնիայի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 150-ամյակի կապակցությամբ:
«Շոկոլադային» կիմոնոյի ստեղծման համար պահանջվել է 4 տարի:
«Մենք տեսնում ենք, թե որքան են քչանում պրոֆեսիոնալները ավանդական արհեստներում և արվեստում: Ես հույս ունեմ արվեստի իմ նոր ձևով պահպանել Կիոտոյի ավանդույթները»,- ասել է Տոմիտան: