Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ գերմանացի քաղաքական գործիչները պատրաստվում են Դոնալդ Թրամփի հնարավոր նախագահությանը և գաղտնի հանդիպումներ են անցկացնում նրա ընտրական շտաբի ներկայացուցիչների հետ։
Նրանք մտահոգ են ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջև հարաբերությունների ապագայի համար, ուստի սկսել են քիչ նկատելի բանակցություններ անցկացնել նրա խորհրդականների հետ։
Պարբերականն ակնհայտ է համարում, որ եթե ընտրություններում հաղթի հանրապետականը, ապա դա կարող է թանկ արժենալ Բեռլինին։ Գերմանիայի կառավարությունը երկար ժամանակ չի հավատացել, որ Թրամփը կարող է դառնալ Հանրապետական կուսակցության թեկնածու։ Այժմ չի կարելի բացառել, որ Թրամփը կարող է դառնալ ԱՄՆ 45-րդ նախագահը։