ԱՄՆ դատարանը Apple ընկերությանը պարտավորեցրել է արտոնագրերի VirnetX ընկերությանը վճարել 302,4 միլիոն դոլար՝ նրան պատկանող տեխնոլոգիաների անօրինական օգտագործման համար: Այդ որոշումը ուրբաթ օրը կայացրել է երդվյալ ատենակալների դաշնային ժյուրին Տեխասում անցկացված լսումների ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Ըս այդմ՝ Apple-ը խախտել է VirnetX-ին պատկանող 2 արտոնագրերի իրավունքը: Դրանցից մեկը վերաբերում է այն տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են հավելվածում FaceTime տեսազանգերի համար, իսկ երկրորդը՝ «տեսանյութի հարցմանը» (VoD)՝ մուլտիմեդիասերվերի ցանցով տեսակոնտենտին օգտատիրոջ անհատական հասանելիության համակարգին: