Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը ծրագրած իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությունը (FETÖ) Թուրքիայից դուրս է բերել 20 միլիարդ դոլար։
Այդ գումարներն ուղղվել են քաղաքացիների անունով բացված փոքր հաշիվներ։ Ընդգծվում է, որ վերջին 3 տարվա կտրվածքով այդ ցուցանիշը հասնում է 100 միլիարդ դոլարի։
Այդ գործընթացը սկսվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործից հետո։ Գումարները Թուրքիայից ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներ՝ Մեծ Բրիտանիայից մինչև Նիգերիա, Սուդանից մինչև Մալթա։