Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն Հյուսիսային Կորեայի բնակիչներին ու զինծառայողներին բացահայտ կոչ է արել իրենց երկրից փախչել դեպի Հարավ։ Նա նման կոչով է հանդես եկել Հարավային Կորեայի զինված ուժերի 68-ամյակի կապակցությամբ ելույթ ունենալիս:
«Մենք կբացեենք ճանապարհը, որպեսզի Հյուսիսային Կորեայի բնակիչները գտնեն իրենց երազանքներն ու իրենց ճակատագիրը։ Մենք ցանկանում ենք, որ դուք ցանկացած պահի շարժվեք դեպի ազատ Կորեայի Հանրապետություն»,- ասել է Պակ Կին Հեն՝ դիմելով Հյուսիսային Կորեայի բնակիչներին։
Նա քննադատել է Փխենյանի իշխանություններին և սպառնացել հակազդել Հյուսիսային Կորեայի սադրանքներին. «Եթե Հյուսիսային Կորեան գնա սադրանքների, անհրաժեշտ է տալ արագ ու հզոր հակազդեցություն և հստակ ցույց տալ, թե սադրանքի համար ինչպիսի գին հարկ կլինի վճարել»։
Պակ Կին Հեն կոչ է արել թույլ չտալ հարավկորեական հասարակության ներքին պառակտում, ինչը նա ավելի սարսափելի է համարում, քան Հյուսիսի միջուկային զենքը։