«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»- ի նախագահ Աշոտ Մելիքյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների աշխատանքի դերակատարմանը, նշեց, որ եթե մոնիթորինգ անցկացվի և ծանրակշիռ փաստարկներ լինեն, միայն այդ դեպքում հստակ հնարավոր կլինի պարզել, թե որ տեսակի լրատվամիջոցը ինչ դեր ու ազդեցություն է ունենում ընտրությունների ժամանակ. սովորաբար այդպիսի մոնիթորինգ անցկացվում է համապետական ընտրությունների ժամանակ:
«Որպես մեդիափորձագետ՝ կարող եմ ասել, որ այս ՏԻՄ ընտրությունները և դրանց լուսաբանումը չէր տարբերվում նախորդներից,- նշեց Ա. Մելիքյանը,- ընտրական գործընթացի ժամանակ այստեղ էլ լրագրողները որոշոկի խոչընդոտների հանդիպեցին, նույնիսկ ԶԼՄ ներկայացուցիրների նկատմամբ ֆիզիկական բռնության ենք արձանագրել»:
Ա. Մելիքյանի դիտարկմամբ՝ այնուամենայնիվ լրատվամիջոցները և լրագրողները կարողանում են հաղթահարել դժվարությունները և կատարել իրենց առաքելությունը: Հանրությունը բավականին ինֆորմացիա ստացավ այս ընտրությունների վերաբերյալ՝ թե՛ խնդիրների, թե՛ խախտումների և թե՛ արդյունքների մասին: Մեծ առանձնահատկություն չի նկատվել:
Անդրադառնալով ԶԼՄ-ների աշխատանքին՝ մեդիափորձագետը նշեց, որ պետք է բարձրացնել աշխատանքի օպերատիվությունը, լրատվամիջոցները պետք է կարողանան պաշտպանել իրենց արտադրանքը գրագողությունից, հեղինակային իրավունքի խախումներից և շատ կարևոր է որակյալ տեքտ և տեսանյութ հրապարակելը, ինչպես նաև «ձեռքը պուլսի վրա պահելը»»:
Մանրամասները՝ տեսանյութում: