Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հաշվի կառնի Շոտլանդիայի կարծիքը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով, սակայն նրան թույլ չի տա վետո դնել բանակցությունների վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ինչը ես հաստատ գիտեմ, դա այն է, որ բանակցություններին լիարժեք կմասնակցի Շոտլանդիայի կառավարությունը: Միացյալ Թագավորությունը բանակցություններում հավատարիմ կմնա իր դիրքորոշմանը»,- ասել է նա: