ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Ուորլիքը նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. «ԱՄՆ-ը՝ որպես միջնորդ, նախկինի նման հավատարիմ է ԼՂ խնդրի բանակցային գործընթացին և ակտիվորեն աշխատելու է ԵԱՀԿ համանախագահների հետ՝ հասնելու հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորմանը»։