ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը 5 տոկոսով գերազանցում է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին։ Այս մասին են վկայում Reuters-ի և Ipsos-ի համատեղ հարցման տվյալները։
Հարցման տվյալներով՝ պատասխանողների մոտ 43 տոկոսն աջակցում է Քլինթոնին, մինչդեռ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 38 տոկոսը։ Պատասխանողների մոտ 19 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել այլ թեկնածուների օգտին։
Սեպտեմբերի սկզբին Reuters-ի ու Ipsos-ի համատեղ հարցումը ցույց էր տվել, որ հուլիսից ի վեր առաջին անգամ Թրամփը ժողովրդականությամբ առաջ է անցել Քլինթոնից։ Հանրապետականի վարկանիշի վրա կարող էին բացասաբար ազդել վերջին նախընտրական դեբատները, որոնցից հետո, համաձայն հարցման, ամերիկացիների 62 տոկոսը ճանաչել էր Քլինթոնի հաղթանակը։