Ամերիկացի ինժեներները ներկայացրել են Minitaur ռոբոտին, որը շուն է հիշեցնում: Սարքը կարողանում է բարձրանալ աստիճաններով, սողալ, շրջվել կողքի վրա և վերարտադրել ընտանի կենդանու այլ շարժումներ: Այս մասին հայտնում է New Scientist-ը:
Ինքնավար ռեժիմում սարքի առավելագույն արագությունը 2 մ/վրկ է: Այն կշռում է 6 կգ և արժե մոտ 10 հազար դոլար: Ռոբոտի զանգվածային արտադրությունը, որը կարող է հետաքրքրել փրկարարներին և զինվորականներին, կարող է նվազեցնել դրա արժեքը մինչև 1.5 հազար դոլար: