Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին մինչև հոկտեմբերի 20-ը ժամանակավոր խնամակալություն է ստացել 6 երեխաների նկատմամբ, հայտնում է TMZ-ն:
Հաղորդվում է, որ Բրեդ Փիթը երեխաներին այցելելու հնարավորություն է ստացել միայն բժշկի ներկայությամբ: Ջոլիի խոսքով` դա կապված է այն բանի հետ, որ Փիթը խնդիրներ ունի ալկոհոլի հետ:
Պարբերականը նշում է, որ Փիթը, Ջոլին և երեխաները միասին կհաճախեն հոգեբանի մոտ կոնսուլտացիաների: