Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունը արժեցել է շուրջ 58 միլիարդ ռուբլի: Այդ մասին հայտնում է RBC-ն` հղումով սեփական հաշվարկներին:
Ինչպես հաղորդվում է, ծախսերի մեծ մասը բաժին է հասել ինքնաթիռների թռիչքներին և թևավոր հրթիռների օգտագործմանը: Պարբերականի տվյալներով` մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը իրականացրել է 13 հազար մարտական թռիչք, որոնցից յուրաքանչյուրը արժեցել է 3.5-5.5 միլիոն ռուբլի: Ընդհանուր առմամբ թռիչքների վրա ծախսվել է մոտ 50 միլիարդ ռուբլի:
Եվս 2.8 միլիարդ ռուբլի ծախսվել է ծովից և օդից թևավոր հրթիռների արձակման վրա: Մեկ տարվա ընթացքում արձակվել է ընդհանուր «Կալիբր» տիպի 56 հրթիռ: Կորցրած չորս միավոր տեխնիկան (ուղղաթիռներ և խոցված ինքնաթիռ) բյուջեի համար արժեցել են 3.34 միլիարդ ռուբլի: Բացի այդ, զորքերի անձնակազմը պահելու համար բազա է ուղարկվել 2.1 միլիարդ ռուբլի: