Տիեզերական տարածության և Մարսի վրա բնակավայրի հաստատման մասին SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկի լայնածավալ նախագծերը մի շարք իրավաբանական հարցեր են առաջացնում, մասնավորապես, թե ինչ օրենքներով կապրեն Կարմիր մոլորակի ապագա գաղութարարները, գրում է Popular Science-ը:
Տիեզերքի մասին պայմանագրի համաձայն` ստորագրված ԱՄՆ-ի կողմից 1967 թվականին, Մարսը պատկանում է բոլորին, նշում է հոդվածի հեղինակը: Սակայն այդ փաստաթուղթը չի արգելում երկնային մարմինների գաղութացումը. մասնավոր ընկերությունները իրավունք ունեն մարդկանց ուղարկել կարմիր մոլորակ, այնտեղ հիմնել գաղութներ և բացել նոր ընկերություններ, եթե դրանով պայմանագրի դրույթը տիեզերքի մասին չի խախտվի:
«Օրինակ՝ գաղութարարները չեն կարող տեղադրել զանգվածային ոչնչացման զենք և հայտարարել, որ այդ հողը պատկանում է իրենց, որի վրա նրանք գտնվում են»,- ասված է նյութում:
Ընդ որում՝ բնակիչները կենթարկվեն ԱՄՆ-ի օրենքներին, չնայած այն բանին, որ գաղութը իրավաբանորեն չի պատկանի ԱՄՆ-ին: Դա բացատրվում է նրանով, որ տիեզերքում կիրառելի է ծովային կանոնները, ինչպես միջազգային ջրերի դեպքում, գտնվելով Մարսի վրա ոչ ոք չի ունենա իր իրավունքը, այդ պատճառով յուրաքանչյուր նավ կպահպանի այն երկրի օրենքները, որի դրոշի ներքո այն ճանապարհորդում է, իսկ SpaceX-ը ամերիկյան ընկերություն է, գրում է Popular Science-ը: