Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է հետագայում նույնպես խրախուսել երկրի արևելքի ու հարավ-արևելքի տնտեսության ներդրումները, ուր ներկայումս իրականացվում է հակաահաբեկչական գործողությունը։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը։ Նրա խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունները ձգտում են նվազագույնի հասցնել հակաահաբեկչական գործողության վնասը. «Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանի բնակչությանը, այդ թվում նաև էթնիկ քրդերին՝ մեծացնելով նրա բարեկեցության ու ժողովրդավարության չափորոշիչները։
Իշխանությունները, չնայած ահաբեկչությանը, կամրապնդեն ժողովրդավարությունը, իրավունքն ու ազատությունները, կմեծացնեն տարածաշրջանի ներդրումները։ Մենք հետագայում նույնպես կամրապնդենք եղբայրական հարաբերությունները»։