Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիից հետո հայտարարել է, որ տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների միջև խաղաղ համագոյակցությունն անհրաժեշտություն է և արտոնյալ պայման ամուր առաջընթացի համար։
Ելույթ ունենալով Թբիլիսիում Նախագահական պալատում հավաքված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ու պաշտոնատար անձանց առջև՝ Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլուն այն լավ հարաբերությունների համար, որոնց Վրաստանը մշտապես պահել է Վատիկանի հետ։
Ֆրանցիսկոսը տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների միջև խաղաղ համագոյակցության համար անհրաժեշտ է համարել նրանց միջև փոխադարձ հարգանքի ամրապնդումը։