RIA Novosti-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ը հայտնել է Հալեպում օդային հարվածների շարունակվելու մասին:
«Մենք շարունակում ենք հաղորդագրություններ ստանալ քաղաքի արևելքում, ինչպես նաև այլ շրջաններում օդային ռմբակոծությունների մասին, ինչը հանգեցնում է խաղաղ բնակչության մեջ զոհերի և լուրջ վնասում քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ՝ ջրամատակարարման համակարգերը, բժշկական հաստատությունները և հացի փռերը»,- հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ճեպազրույցի ընթացքում:
Այդ կապացկությամբ ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել բախումները, «որպեսզի վերջ դնեն անխտիր ռմբակոծություններին և պաշտպանեն խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և հնարավորություն տան կյանքերը փրկելու համար անհրաժեշտ օգնություն հասցնելու»:
«Նվազագույնը անհրաժեշտ է շաբաթական 48 ժամ հումանիտար դադար, որպեսզի հումանիտար օգնությունը հասցվի, տեղի ունենա բժշկական տարհանում նրանց, որոնք գտնվում են ծայրահեղ վիճակում»,- հայտնել է Դյուժարիկը:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է «երբ պայմանները թույլ տան» օգնություն հասցնել արևելյան Հալեպ, որտեղ կազմակերպության գնահատականով՝ 275 հազար մարդ ապրում են պաշարման պայմաններում: