Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի փողոցներում շուտով կսկսեն շրջել եվրոպական չափորոշիչներին համապատասխան, էկոլոգիապես մաքուր և սահմանափակ հնարավորություններով մարդկանց հարմարեցված նոր ավտոբուսները:
Առաջին 10 ավտոբուսները բերվել են Լեհաստանից: Ավտոբուսների շնորհանդեսին ներկա է գտնվել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Ծրագրված է՝ մինչև փետրվար Թբիլիսիի ավտոպարկը փուլ առ փուլ համալրել 143 ավտոբուսով:
Դրանք ամբողջովին հարմարեցված կլինեն սահմանափակ հնարավորություններով մարդկանց և կաշխատեն CNG վառելիքով (բնական գազ), ինչը դիզելային վառելիքի հետ համեմատ ավելի քիչ վնասակար նյութեր է արտանետում: