Կարիբյան ծովում «Մեթյու» փոթորիկը ուժեղացել է՝ հասնելով մինչև երրորդ աստիճանի` Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնից մոտ 800 կմ հեռավորության վրա: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել են ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնում:
Քամու արագությունը փոթորիկի ներսում հասնում է 185 կմ/ժ, այն շարժվում է հարավ-արևմտյան ուղղությամբ 19 կմ/ժ արագությամբ:
Կոլումբիայի իշխանությունները նախազգուշացրել են վտանգների մասին, որոնք կարող է առաջացնել «Մեթյուն» երկրի կարիբյան ափերին: