ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել մեքսիկական խոհանոցի արագ սննդի ռեստորանի գանձապահին, որն անծանոթին վերադարձրել է 2 հազար դոլարի անդորրագիրը, հայտնում է The Telegraph-ը: Հաղորդվում է, որ երիտասարդը անդորրագիրը գտել է ռեստորանի հատակից:
Անդորրագիրը կորցրած ամերիկացու կնոջ խոսքերով՝ երիտասարդը տեսել է հասցեն և եկել է իրենց տուն, որպեսզի վերադարձնի գտածը: Նա ավելացրել է, որ գանձապահը կարող էր հեշտությամբ իրեն պահել գտածը, սակայն այն վերադարձրել է տիրոջը:
Նշվում է, որ լավ քայլը նկատել են Ֆլորիդայի ոստիկանության աշխատակիցները: Նրանց խոսքերով՝ այդ տղամարդը պետք է հայտնի դառնա համացանցում: